Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Սիրելի բժիշկ Վահագն Ժիրայրի Դարբինյանի հիշատակին

Սիրելի բժիշկ Վահագն Ժիրայրի Դարբինյանի հիշատակին

Երջանկությունը երբեք կիսով չափ չի լինում. կամ երջանիկ ես, կամ` ոչ: Եթե երջանիկ ես կոլեկտիվում, արդեն երջանիկ ես, եթե երջանիկ ես ընտանիքում, ուրեմն՝ արդեն երջանիկ ես...

Վահագն Ժիրայրի Դարբինյան


Մոսկվայում օգոստոսի 28-ին 63 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայտնի նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Ժիրայրի Դարբինյանը: Հայտնի բժշկի մահվան պատճառը քաղցկեղն էր:


Վահագն Ժիրայրի Դարբինյանը ծնվել և մեծացել է Երևանում, բժշկական կրթություն է ստացել Երևանի Պետական Բժշկական Համալսարանում: Կրթությունը շարունակել և բազմիցս վերապատրաստվել է Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Եվրոպայի մի շարք երկրներում: Հայաստանի համար ճգնաժամային տարիներին Վահագն Դարբինյանը վերադառնում է Հայաստան և հայկական նյարդաբանության համար արմատական տեղաշարժերի սկիզբը դնում հենց այդ տարիներին:  «Վահագն Ժիրայրովիչը դեռ 15-20 տարի առաջ սկսեց անել այն, ինչին մենք ձգտում ենք այսօր: Գուցե շատերի համար անհասկանալի էր նրա պահվածքը, նրա որոշումները, նրա աշխատելաոճը: Եթե շատերին դա զարմացնում էր, ապա մի որոշ զանգված նույնիսկ  չէր ընդունում: Թերևս նա իր ժամանակից շատ ավելի առաջ էր նայում: Մշտապես փնտրտուքների մեջ էր. միշտ դեպի լավը, գեղեցիկը, խելացին: Իսկ այն մարդը, ով փնտրտուքների մեջ է, նա շարունակում է զարգանալ: Վահագն Ժիրայրովիչն օրինակ է, թե ինչպես կարելի է ինքնուրույն հասնել ամեն ինչի» ,- պատմում է  Երևանի Պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը

 

Նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Ժիրայրի Դարբինյանն իր թիմակիցների հետ


Իսկապես որ` ամեն ինչի: Նա հիմնադրեց և կառուցեց նյարդաբանական դպրոցը` ապացուցողական բժշկության հիմքերի վրա, մեր իրականության մեջ դառնալով բժշկության նորարարի օրինակ: Այնուհետև պրոֆեսոր Դարբինյանը դարձավ Երևանի Պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, «Ընդդեմ էպիլեպսիայի» հայկական լիգայի նախագահ, Հայ նյարդաբանների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան:


 «Նա բնույթով, ի վերուստ ուսուցիչ էր: Պետք էր հիշել նրա յուրաքանչյուր խոսքը, այնքան արտիստիկ, հետաքրքիր մատուցմամբ էր նա ներկայացնում յուրաքանչյուր բան, որ անհնար էր չլսել, չընկալել կամ՝ երբևէ մոռանալ»,- ասում է Վահագն Դարբինյանի մտերիմ ընկերներից ԵՊԲՀ Անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, Համալսարանական կլինիկական № 1 հիվանդանոցի Անզգայացման և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Իրինա Մալխասյանը:


Նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Ժիրայրի Դարբինյանի թիմակիցներըՆրա առջև բաց էին բոլոր դռները, նվաճել էր բոլոր հնարավոր գիտական աստիճանները, իր ոլորտի լավագույն պաշտոնները: Եվ այդ ամենը շնորհիվ իր ոչ կաղապարված մտածելակերպի, գիտնականին բնորոշ անվերջ պրպտող մտքի և մեծ աշխատասիրության:


«Չնայած երկար տարիների փորձին, իր անգերազանցելի ունակություններին, նա շարունակում էր սովորել: Որևէ նոր երևույթի մասին լսելիս անպայման հարցնում էր. որտեղ ենք այդ մասին կարդացել, ինչ աղբյուրներ ունենք և այլն: Երբեք չի մեծամտացել»,- պատմում է պրոֆեսորի ուսանողներից` այժմ Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանը


Առանձնահատուկ վերաբերմունք ուներ Վահագն Դարբինյանն իր աշակերտների նկատմամբ: Նրանց շփումը դուրս էր  հիվանդասենյակի պատերից: Եթե շատերը Վահագն Ժիրայրովիչին ճանաչում էին բժշկագիտության ասպարեզում որպես առաջատար մասնագետ, ապա նրա աշակերտները ճանաչում էին նրան նաև որպես մարդ` զուսպ, կատակասեր, պատասխանատու և նվիրված: «Մեզ համար նա իդեալ էր, գրեթե աստվածացնում էինք նրան: Մեզ դուր էր գալիս նրա հետ կապված ամեն ինչ. ինչպես էր հագնվում, ինչպես էր իրեն պահում, շփվում հիվանդների հետ, ինչպես էր կատակում, ինչ էր մտածում: Սիրում էինք պարզապես իր կողքին լինել»,- պատմում է Վահագն Ժիրայրովիչի ուսանողուհիներից` այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիայի հանրապետական կենտրոնի ղեկավար Տատյանա Ստեփանյանը


«Աննկարագրելի բարի էր, չափազանց մարդկային: Կլինիկական օրդինատուրա անցնող աղջիկներից մեկը շատ դժվար պայմաններում էր ապրում: Եղավ մի պահ, երբ նա գումար չուներ սովորելու, անգամ տանից դուրս գալու գումար չուներ: Շատ պատահաբար Վահագն Ժիրայրովիչն իմացավ նրա բացակայության պատճառը: Չեք կարող պատկերացնել, ինչքան վատ զգաց իրեն: Նույն օրը դիմում էր գրել,  որպեսզի իր աշխատավարձից այդ աղջկա վարձը վճարեն »,- հուզմունքով հիշում է Վահագն Ժիրայրովիչի ուսանողուհիներից` այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիայի բաժանմունքի նյարդաբան Նունե Եղիազարյանը:


Նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Ժիրայրի Դարբինյան (photo: Hayrapet Kalashyan)Աշխատանքը ղեկավարում էր հիանալի, գիտեր բոլորի ունակություններն ու հնարավորությունները, յուրաքանչյուրի հետ կարողանում էր շփման եզրեր գտնել: Աշխատանքի գալիս էր բոլորից շուտ և հեռանում վերջինը:


«Ինչպես բոլոր խելացի մարդիկ, Վահագն Ժիրայրովիչը ևս բարդ  անհատականություն էր: Նա բոլորից հիացմունք էր սպասում, և, հավատացեք` ստանում էր: Բոլոր կանայք խենթանում էին նրա համար, և նա գիտեր այդ մասին»,- պատմում է Հովհաննես Մանվելյանը:


Այո, կանայք իսկապես անտարբեր չէին Վահագն Դարբինյանի հանդեպ: Այս մասին մի միջադեպ մեզ պատմեց իր ուսանողուհիներից՝ այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիայի հանրապետական կենտրոնի  նյարդաբան Արմինե Կտեյանը: «Մի նյարդային կին էր եկել, անընդհատ բողոքում էր, որ այսինչը լավ չէ, այնինչը լավ չէ. «Այ, տեսեք ինչ արագ է զարկերակս խփում, չափե´ք, չափե´ք…»: Այն տարիներին դեռ օրդինատոր էի և, բնականաբար, առաջինն առաջարկեցի` ճնշումը չափելու: Ահա ինչպես լիցքաթափվեց մթնոլորտը. Վահագն Ժիրայրովիչը ժպտաց ու դարձավ տիկնոջը. «Տիկին, իմ ներկայությամբ բոլոր կանանց սրտերը սկսում են արագ բաբախել»»,- մինչև այժմ ծիծաղով հիշում է Արմինե Կտեյանը:

 

Վահագն Ժիրայրովիչը ջազի մեծ երկրպագու էր: Անգամ հիվանդներին ընդունելիս նա ցածրաձայն միացնում էր նվագարկիչն, ու, իհարկե, հնչում էր իր սիրելի ջազը: «Վահագն Ժիրայրովիչի ծննդյան օրն էր մոտենում, աշխատակիցներով մտածում էինք, թե ինչ նվեր կարելի է պատրաստել, որ նրան շատ դուր գա: Որոշեցինք դիմել Լևոն Մալխասյանին, որպեսզի մեզ հուշի՝ ինչ նվեր կարելի է մատուցել ջազի նվիրյալ, այդ ասպարեզում շատ գիտակ մի մարդու: Երբ իմացավ ով է հոբելյարը, ինքը ցանկություն հայտնեց իր կողմից նվեր ուղարկել և մեզ տվեց հրաշալի ձայնագրություններ»,- պատմում է Տատյանա Ստեփանյանը:


Նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Ժիրայրի Դարբինյանի թիմակիցներըԲացի երաժշտությունից, Վահագն Ժիրայրովիչը հետաքրքրվում էր նաև գեղանկարչությամբ: «Նրա հայրը հիանալի գեղանկարների հեղինակ է: Նրա նկարներից մեկը հենց Վահագն Ժիրայրովիչի հիվանդասենյակում էր կախված: Առհասարակ արվեստի հանդեպ  առանձնահատուկ սեր էր տածում մեր ուսուցիչը: Իր վերջին ծննդյան օրը` այս տարի  օգոստոսի 12-ին, հայ գեղանկարիչների, նրանց աշխատանքների մասին գիրք էինք նվիրել: Նա զանգահարեց և մեծ ափսոսանքով ասաց, որ միայն 4-5 էջ է հասցրել թերթել»,- այս բառերով  ու հուզմունքով իր պատմությունն ավարտեց  Տատյանա Ստեփանյանը:

 
«Մի անգամ պրոֆեսոր Դարբինյանի մոտ հիվանդ էր եկել Վրաստանից, ում դեղատոմսը գրել էր այդ ժամանակ շատ հայտնի նյարդաբան Պ.Սարաջիշվիլին: Վահագն Ժիրայրովիչն անպես էր ուրախացել, որ խնդրեց հիվանդին իրեն թողնել այդ դեղատոմսը, որի վրա Սարաջիշվիլու ստորագրությունն էր: Նա դրեց  դեղատոմսը շրջանակի մեջ և պահում էր իր աշխատասենյակում:  Ով կմտածեր, որ տարիներ հետո այդպես կվարվենք նաև մենք: Հիմա սրբությամբ պահպանում ենք նրա ձեռագրով գրված յուրաքանչյուր թերթիկ»,- Նունե Եղիազարյան: 


«Վահագն Ժիրայրովիչը մի գիրք էր հրատարակել, որն ինքն անվանում էր «Դարի երկնագույն գիրքը» և այն նվիրել էր իր ուսուցչին`  ականավոր նյարդաբան Հովակիմ Խոնդկարյանին: Մեր հերթական հավաքույթներից մեկի ժամանակ բաժակ բարձրացրի ու ասացի, որ իմ նվիրական երազանքներից մեկը մի գիտական աշխատություն, մի գիրք գրելն է, որը կնվիրեմ իմ ուսուցչին` Վահագն Ժիրայրովիչին: Տեսնել էր պետք, թե բառերս ինչպիսի հուզմունք պատճառեցին  նրան»,- Արմինե Կտեյան:

 

Նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Ժիրայրի Դարբինյան Նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Ժիրայրի Դարբինյան Նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Ժիրայրի Դարբինյան

  
«Վահագն Ժիրայրովիչի կոլեկտիվն ուրիշ էր ամբողջ Հանրապետությունում: Մենք պաշտպանված էինք ամեն ինչից, մենք ունեինք ամուր մեջք: Բոլոր նրանք, ովքեր կլինիկական օրդինատուրան անցել են Վահագն Ժիրայրովիչի մոտ, դարձել են ոլորտի լավագույն մասնագետներից: Մեր մեջ չեն եղել վատ սովորողներ, թույլ մասնագետներ: Նա բոլորիս  դարձրել է լավ մասնագետներ»,- Նունե Եղիազարյան:

 
Չնայած այն ձեռքբերումներին, որ պրոֆեսոր Դարբինյանը հասել էր իր երկրում, 2006 թվականին նա անսպասելիորեն որոշում է լքել Հայաստանը: Պատճառների մասին վարկածները շատ են, բայց մեծամասնության համոզմունքով Վահագն Դարբինյանը լքել է Հայաստանը` վիրավորված, իրեն զգալով չգնահատված: Մինչ հեռանալը Վահագն Դարբինյանը հրաժարվել էր Նյարդաբանների ասոցիացիայի նախագահի պաշտոնից: Այնուհետև նրան տեղեկացրել են, որ այլևս ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբանը չէ: Այս միջադեպերից հետո պրոֆեսորը մեկնում է Մոսկվա:

 

«Այնքան էինք կապված, անգամ նեղացել էինք, որ գնում է: Չէինք պատկերացնում մեր աշխատանքն առանց Վահագն Ժիրայրովիչի: Մեկնելուց հետո էլ միշտ կապի մեջ էինք»,- Տատյանա Ստեփանյան:  

 

Նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Ժիրայրի Դարբինյանն իր թիմակիցների հետ


«Անսահման բարի, հոգատար, բացառիկ համեստություն, սրտացավ…. Չեմ պատկերացնում` կա՞ այդպիսի մեկը, ով նրա անունը տալիս՝ դրական էմոցիաներ չապրի, չհիշի խոսքերը, ժպիտը, էնտուզիազմը…»,- Իրինա Մալխասյան:


Որոշ ժամանակ անց Մոսկվայում Վահագն Ժիրայրովիչն իմանում է իր հիվանդության մասին` քաղցկեղ: «Չեմ տեսել այդպիսի գիտակից պայքար հիվանդության դեմ: Չափազանց լավ գիտակցելով իր հիվանդության բարդության մասին` նա շարունակում էր պայքարել, մինչև վերջ հույս ուներ, որ կկարողանա հաղթանակած դուրս գալ այդ անհավասար պայքարում»,- Նունե Եղիազարյան:


«Ցավով ենք գիտակցում, որ այժմ մեր կողքին  չէ մեր ուսուցիչը: Ամեն անգամ թվում է՝ նորից կհավաքեմ հեռախոսահամարն ու կլսեմ նրա ձայնը»,- Տատյանա Ստեփանյան:


Արմինե Կտեյան. «Հնարավոր չէ բառեր գտնել: Աննկարագրելի մարդ էր…»:


«Այնքա˜ն լուսավոր ու մեծ մարդ էր: Այնպիսի հսկայական ժառանգություն, այնքան մտքի ու հոգու ընկերներ, որ  նա է թողել այս աշխարհում, դժվար է պատկերացնել, որ մեկ ուրիշը կարող էր լինել այդպիսին: Անհավանական, անգերազանցելի մարդ էր…»,- Նունե Եղիազարյան:

 

Նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Ժիրայրի Դարբինյան Նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Ժիրայրի Դարբինյան


«Վստահություն ներշնչող խաղաղությամբ, հանգիստ, բարի ժպիտով, աչքերի մխիթարող կկոցումով նա հույս ներշնչեց՝ ոտքի կանգնեցնել մորս: Նույնքան աննկատ, որքան հոգատարության ձևն էր` բուժեց:


Սակայն ինքն այլևս չկա...


Հավասարակշիռ էր, հոգու խռովք կարծես չուներ, որտեղի՞ց էր սկիզբ առնում ու սնվում այդքան վստահություն ներշնչող, խաղաղ, հանգիստ, բարի ժպիտը… Տարավ իր հետ հոգու խռովքը, անսահման բարին ու խաղաղությունը, մնաց մի մեծ դատարկություն...
Նրա թողած հիշողությունը նման է լուսավոր, շա՜տ լուսավոր հզոր մի շրջանակի...»

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը
ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին
ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Բժշկական համալսարանում  100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը
Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր...

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին
ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը
Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը
Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ
Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ